Սեխ սննդամթերքը պարունակում է ավելի շատ Վիտամին C քան սննդատեսակների 82%-ը:Հարկ է նշել, որ չնայած նրան, որ կան սննդի տեսակներ (18%) ,որոնք պարունակում են ավելի շատ Վիտամին C, սակայն այս սննդամթերքը ինքնին ավելի հարուստ է Վիտամին C-ով քան ցանակացած այլ տարրով:Վաղուց ի վեր սեխը օգտագործվել է բժշկական նպատակներով: Այն խորհուրդ է տրվել նույնիսկ հոգեկան խանգարումների դեպքում՝ ընկճախտ, մելանխոլիա, օգտագործվել է որպես նյարդային համակարգը հանգստացնող միջոց, օգնում է նաև ռևմատիզմի, հոդացավերի դեպքում, օգտագործվում է որպես միզամուղ և երիկամները մաքրող միջոց, դադարեցնում է թարախային արտազատություններր: Խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ունեն սակավարյունություն, սրտանոթային հիվանդություններ, աթերոսկլերոզ, անեմիա, երիկամների, լյարդի և միզապարկի խնդիրներ, փորկապություն, թութք, օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում՝ մաշկի տարբեր դեֆեկտները վերացնելու համար, ցինգայի բուժման մեջ կարող է մեծ դեր խաղալ: Սեխի կեղևի եփուկը հանգստանում է ոտքերի այտուցները, իսկ սերմերը ունեն ճիճվաթափող հատկություն: