Քաղցր պղպեղը ունի վիտամիններով հագեցված շատ հարուստ պարունակություն: Նրա մեջ պարունակվող վիտամին C-ի քանակը գերազանցում է նույնիսկ կիտրոնում պարունակվող վիտամին C-ին: Պղպեղը պարունակում է նաև օգտակար շաքարներ, եթերային յուղեր, ազոտական նյութեր: Գիտնականները հյութեղ պատիճների մեջ հայտնաբերել են նաև կալիում, նատրիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, ծծումբ, քլոր և կրեմնիում: