Մաղադանոսն ամրապնդում է իմունային համակարգը, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, ինչպես նաև բազմաթիվ բիոֆլավոնոիդներ ու միկրոտարրեր, որոնք ակտիվացնում են օրգանիզմի պաշտպանիչ ռեակցիաները:Մաղադանոսը քաղցկեղի կանխարգելման հիանալի միջոց է: Այն պարունակում է մեծ քանակությամբ սելեն՝ միկրոտարր, որը նպաստում է օրգանիզմից քաղցկեղածինների դուրսբերմանը:Մաղադանոսի բաղադրության մեջ պարունակվող մեծ քանակությամբ մագնեզիումը հանգստացնում է նյարդերը և ազատում անքնությունից: