Կոտեմը հարուստ է հանքային նյութերով' K, Ca, P, Mg, Cu և այլն: Պարունակում է C, B խմբի վիտամիններ, կարոտիններ, ռուտին, ռիբոֆլավին, մանանեխի եթերային յուղ:Կոտեմը նպաստում է մարսողությանը, ախորժակի լավացմանը, արյան ճնշման կարգավորմանը: Ցուցաբերում է նաև հակամանրէային, հակաբորբոքային, լեղամուղ և միզամուղ ազդեցություն: