Բժիշկները կիվին համարում են իսկական վիտամինային ռումբ, քանի որ այն իր մեջ պարունակում է մրգերի ու բանջարեղենների համար ռեկորդային քանակությամբ վիտամիններ ու հանքային նյութեր:Այն հարուստ է հատկապես վիտամին C-ով: Ուրիշ ոչ մի մրգի մեջ վիտամին C-ի նման քանակություն չկա:Սյս պտուղը հարուստ է նաև E, B2, B3, B6 վիտամիններով, բետա-կարոտինով, ֆոլաթթվով, հանքային տարրերով (կալիում, ֆոսֆոր, մագնիում) և ֆլավոնոիդներով, ինչպես նաև այն պարունակում է մրգաթթու և պեկտիններ:Կիվիի պտուղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կանխարգելում են օրգանիզմում նիտրոզամինների ձեւավորումը, ունեն հակաուռուցքային, հակաօքսիդանտային ազդեցություն, լավացնում են ֆիզիկական աշխատունակությունը:Կիվին հիանալի մաքրում է մաշկը և միևնույն ժամանակ այն հագեցնում է կարևոր վիտամիններով: :