Կաղամբ

Regular price 140.00 AMD

Կաղամբը վիտամին C-ի բնական ամբար է. այդ արժեքավոր նյութը կաղամբում ավելի շատ է, քան մերձարևադարձային կիտրոնում և նարնջում։ Կաղամբը հարուստ է նաև B, P, K խմբի վիտամիններով, ինչպես նաև` «հակախոցային գործոն» համարվող U (յու) վիտամինով։ Կաղամբում կան մեծ քանակությամբ ծծումբ, կալցիում, կալիում, ֆոսֆոր պարունակող հանքային նյութեր, ինչպես նաև` լիզոցիմ, որն օժտված է արտահայտված մանրէասպան հատկություններով։ Կաղամբը հարուստ է նաև ֆիտոնցիդներով, իսկ ածխաջրի ցածր տոկոսայնության շնորհիվ այն ծայրաստիճան օգտակար է շաքարային դիաբետով տառապող հիվանդներին։