Խաղողի հատիկների մեջ պարունակվող շաքարը էապես չի փոփոխվում մարսողության ժամանակ և անմիջապես ներծծվում է արյան մեջ, ինչը բարերար ազդեցություն է ունենում մկանային տոնուսի վրա՝ ուժեղացնելով սրտամկանի կծկումներն ու արագացնելով օրգանիզմի նյութափոխանակությունը, ինչպես նաև լայնացնելով արյունատար անոթները:
Պարունակում է մեծ քանակությամբ միկրոէլեմենտներ և հանքային աղեր (ցինկ, կալցիում, երկաթ, պղինձ և այլն): Շնորհիվ կալիումի մեծ պարունակության՝ խաղողը հատկապես օգտակար է համարվում սրտային հիվանդների համար: Այն կարգավորում է սրտի բաբախումների ռիթմը, կանխում է շնչահեղձությունը, իջեցնում է բարձրացած արյան ճնշումը: Խաղողը խորհուրդ է տրվում սակավարյունությամբ տառապող մարդկանց, քանի որ նպաստում է էրիտրոցիտների քանակի աճին, հեմոգլոբինի բարձրացմանը և այլն: