Լոլիկը հարուստ է A և C վիտամիններով, ինչպես նաև մի խումբ հակաօքսիդանտներով: Լոլիկի մեջ պարունակվող նյութերը գլյուկոզան վերածում են էներգիայի, օգնում հսկել արյան մեջ շաքարի քանակը, պահպանել արյունատար անոթների էլաստիկությունը:Լոլիկի մեջ պարունակվող նյութերն օգնում են սիրտ-անոթային և նյութափոխանակության համակարգերի հետ կապված խնդիրները լուծել:Ըստ որոշ հետազատությունների՝ լոլիկում պարունակվող նյութերը կանխարգելում են քաղցկեղային ուռուցքների առաջացումը:Լոլիկը նաև դիետիկ մթերք է: Այն շատ քիչ կալորիաներ է պարունակում և կարող է օգտագործվել ցանկացած դիետայի դեպքում: