Լոբին հարուստ է բջջանյութով, սպիտակուցով, ածխաջրերով, կալիումով, կալցիումով, մագնիումով, երկաթով, ֆոլաթթվով, վիտամիններ A, C, E-ով: Լոբու մեջ շատ են նաև B խմբի վիտամինները: Կանաչ լոբին ունի միզամուղ հատկություն, մաքրում է երիկամները, միզուղիները, շատ լավ է հոդացավերի ժամանակ, քանի որ կարգավորում է օրգանիզմից աղերի դուրս գալը:Շատ ու շատ օգտակար հատկություններով օժտված այս մթերքը օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր ունեն խնդիրներ սրտանոթային համակարգի, մարսողական համակարգի, ավելորդ քաշի, շաքարային դիաբետի հետ կապված: