Դդումի միջուկն իր մեջ պարունակում է մագնիում, կալցիում, կալիում, շաքար, երկաթ, թաղանթանյութ, կարոտին, սպիտակուց և վիտամիններ С, В , В2, РР: Դդումը հարուստ է վիտամիններով, նրա միջուկն օգտագործում են սեբորեայի բուժման, իսկ սերմերը` երիկամների հետ կապված պրոբլեմները լուծելու համար:Դդումն իր մեջ պարունակում է բացառիկ վիտամին Т, որն արագացնում է օրգանիզմում նյութափոխանակության գործընթացը:Դդումի հյութը հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, ամինաթթուներով, և հանդիսանում է հիանալի հակաօքսիդանտ:Դդումի սերմերը պարունակում են 28% սպիտակուցներ և օժտված են բուժիչ հատկություններով: Բացի այդ, դրանցից պատրաստում են բարձր որակի յուղ, որը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ: