Դդմիկը շատ ջուր է պարունակում, պեկտիններ, ասկորբինաթթու ու մեծ քանակությամբ միկրոտարրեր` կալիում, ֆոսֆոր, պղինձ:Պտուղներում մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր կան, որոնք բարերար են ազդում աղիքների ֆունկցիայի վրա, չեն գրգռում ստամոքս-աղիքային տրակտը: Դրանք ունակ են աղիքներից ներծծել թունանյութերն ու դուրս բերել օրգանիզմից.նման կերպ են ազդում հեղուկի ավելցուկի ու խոլեստերինի դեպքում: Միզամուղ ու նաև լեղամուղ հատկություն ունի: Բարերար է ազդում արյունաստեղծման պրոցեսի վրա, ինչի շնորհիվ այդ բանջարեղենը կարելի է սակավարյունության պարագայում օգտագործել: Դդմիկը դրական ազդեցություն է ունենում սրտի աշխատանքի վրա: Ալերգիա չի առաջացնում: Եվ չնայած ցածրկալորիական բանջարեղեն է, այնուհանդերձ, արագ հագեցնող է: