Այս բանջարեղենը շատ կալորիա և ընդհանրապես ճարպ չի պարունակում: Սակայն, այն կարող է լրացնել A վիտամինի և հակաօքսիդանտների անհրաժեշտ չափաբաժինը:Գազարը շատ օգտակար է աչքերի համար, շնորհիվ մեծ քանակության բետա կարոտինի, որը լյարդում վերածվում է A վիտամինի: Գազարը պարունակում է տարբեր հակաօքսիդանտներ և պոլիացետիլին, որոնք պաշտպանում են սիրտը:Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գազարի օգտագործումը կրճատում է թոքի, կրծքի և հաստ աղիքի քաղցկեղի հավանականությունը:Գազարը պարունակում է մի շարք սնուցող նյութեր և հակաօքսիդանտներ, C վիտամին, որոնք խթանում են իմունային համակարգը: Գազարի կանոնավոր օգտագործումն ապահովում է ընդհանուր մարմնի պաշտպանություն: