Բողկի մեջ միջինը` 1,8% շաքար եւ 1,9% սպիտակուցներ են պարունակվում, հարուստ բջջանյութ ունի, վիտամիններ C, B, B1, PP, եթերայուղեր, կալիում, յոդ, կալցիում, մագնիում, երկաթ, ֆոսֆոր, ֆտոր, կարոտին և ֆիտոցիդներ:Բողկը միզամուղ հատկություն ունի և օրգանիզմից հեռացնում է նաև կուտակված լեղին, մաղձը: Բողկը խորհուրդ է տրվում նաև ցածր արտազատումներով սուր և քրոնիկ գաստրիտի, քրոնիկ հեպատիտի և լյարդի ցիռոզի, աղիքային հիվանդությունների դեպքում: Նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը: