Ավոկադո

Regular price 990.00 AMD

Ավոկադոյի պտղամիսը պարունակում է գեղեցկության և առողջության համար կարևոր (A, C, E, PP, B1, B6, B9, K, D) վիտամիններ և վիտամինային խմբեր, հանքային նյութեր (կալիում, կալցիում, մագնիում, ֆոսֆոր, երկաթ, պղինձ, մարգանեց), մոտ 30% ճարպեր։Ավոկադոյի պտուղների մեջ պարունակվող ֆոլաթթուն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ։ Ավոկադոն կիրառվում է որպես նախապահպանություն՝ սակավարյունության, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, ստամոքսաբորբի, հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի դեպքում։ Լավացնում է տեսողությունը, հիշողությունը եւ կրճատում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը։ Վերացնում է սթրեսները։ Ավոկադոյի կճեպը երբեմն օգտագործում են արյունալույծ հիվանդության (դիզենտերիա) ժամանակ: