Անանուխը հարուստ է հզոր հակաօքսիդանտներով, ինչպիսիք են C, E, B6, AK, ռիբոֆլավին վիտամինները և ֆոլինաթթուն:Այն ունի հակաբորբոքային հատկություն, օգտագործվում է մրսածության դեմ, ինչպես նաև ցավազրկող: Անանուխը շատ հաճախ օգտագործվում է ստամոքսի խանգարումները բուժելու նպատակով:Անանուխի թեյը բարելավում է մարսողությունը, կանխում սրտխառնոցը, նպաստում լեղարտադրմանը: